Այս արգելքն առնվազն անմարդկային է ու հակաիրավական

Այս արգելքն առնվազն անմարդկային է ու հակաիրավական

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր դատական նիստի էի Կենտրոնի դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի մոտ։ Հայտնի պատճառով շատ էմոցիոնալ վիճակում էի (iWatch-ս ցույց էր տալիս րոպեում սրտի 125 հարված՝ ոչ ակտիվ վիճակում), ուստի դահլիճում գտնվող ընկերոջս խնդրեցի ջուր բերել։

Մոտ կես ժամ ուշացավ։ Պարզվեց՝ կարգադրիչներն արգելել են պլաստիկե շշով ջուր բարձրացնել «անվտանգության նկատառումով», ընկերս էլ ստիպված էր ընկնել ու մեկանգամյա օգտագործման բաժակներ գտնել…

Կարծում եմ՝ հատկապես ամառը «անվտանգության նկատառումներով» պլաստիկե շշով ջուր դատարան անցկացնելու արգելքը առնվազն անմարդկային է ու հակաիրավական։ Այդ ապուշ պահանջը պետք է չեղարկվի ու շատ արագ։

Կոչ եմ անում փաստաբան գործընկերներիս մոտակա մի քանի օրը դատարան գնալիս տանել պլաստիկե շշերով ջուր և մեր «հին ձևերով» ապահովել, որ այդ ապուշ արգելքը ի չիք լինի: