Իրանը պատրաստ է ավելացնել իր նավթի արդյունահանման ծավալները

Իրանը պատրաստ է ավելացնել իր նավթի արդյունահանման ծավալները

Իրանի Հարավային նավթային հանքերի ազգային ընկերության ղեկավար Ահմեդ Մոհամմադին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ավելացնել նավթի արդյունահանման ծավալները։ Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը։

«Իրականացնելով որոշ նախագծեր, մենք ոչ միայն կկանխենք նավթի արդյունահանման ծավալների կրճատումը, այլ նաեւ կավելացնենք նավթային շրջանների մեր արտադրական հզորությունները, որպեսզի ցանկալի փուլում ակտիվացնենք Նավթային նախարարության եւ Իրանական ազգային նավթային ընկերության նպատակները»,- ասել է Մոհամմադին։

Ըստ նրա, կա հնարավորություն ավելացնել արդյունահանման ծավալները մինչեւ սանկցիաների սահմանման ժամանակ եղած մակարդակը։