Կարանտինը խախտելու համար 6 հազար մարդ տուգանքի է ենթարկվել Ֆրանսիայում

Կարանտինը խախտելու համար 6 հազար մարդ տուգանքի է ենթարկվել Ֆրանսիայում

Ֆրանսիայում մոտ վեց հազար մարդ է ենթարկվել տուգանքի՝ խստացված հակակորոնավիրուսային կարանտինային ռեժիմը խախտելու համար։ Այս մասին հայտնում է BFM-ը։

Ընդ որում, ըստ հաղորդման, տվյալները վերաբերում են միայն շաբաթ օրվան։ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հիշեցրել է, որ տուգանքը այս խախտման համար կազմում է 135 եվրո։

Հիշեցնենք, որ հունվարի 16-ից Ֆրանսիայում կարանտինը խստացվել է՝ սահմանվելով նաեւ պարետային ժամ՝ 18,00-06,00 տեղական ժամանակով։