ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է պահպանեն սպառազինությունների զսպման գործիքները․ Ժան-Իվ Լը Դրիան

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պետք է պահպանեն սպառազինությունների զսպման գործիքները․ Ժան-Իվ Լը Դրիան

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Le Journal du Dimanche-ի փոխանցմամբ, անդրադարձել է սպառազինությունների վերահսկման խնդիրներին՝ Միացյալ Նահանգներում Սպիտակ տան վարչակազմի փոփոխության ֆոնին։ Նրա խոսքով, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները հարկ է, որ պահպանեն սպառազինությունների վերահսկման գործիքները, հանուն ռազմավարական հավասարակշռության խախտումներ թույլ չտալու։

Նա նկատել է, որ հարցն առաջին հերթին վերաբերում է Եվրոպային։ Նա շեշտել է, որ նախաձեռնությունները պետք է ընդունվեն եվրոպացիների մասնակցությամբ, որպեսզի այդ հարցերը չլուծվեն առանց եվրոպացիների մասնակցության։ Լը Դրիանը նաեւ ասել է, որ 60-ականներից հետո աշխարհը նման իրավիճակ դեռ չի տեսել։