Թուրքիան կմեղմացնի կարանտինային ռեժիմը

Թուրքիան կմեղմացնի կարանտինային ռեժիմը

Թուրքիայի կառավարությունը տեսակապային կոնֆերանսի ընթացքում, որը նախագահել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոշում է կայացրել թեթեւացնել հակակորոնավիրուսային սահմանափակումները։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Ըստ այդմ, հունիսի մեկից կչեղարկվեն ավելի վաղ սահմանված կարանտինային պայմանները։ Ամբողջապես կվերացվի նաեւ միջքաղաքացային հաղորդակցության վրա դրված արգելքը, կբացվեն լողափները, եւ ազգային պարկերը։ Հունիսի մեկից կսկսեն աշխատել նաեւ սրճարանները, թանգարանները եւ մանկապարտեզները։ Բնականոն աշխատանքային գրաֆիկի կվերադառնան նաեւ պետական այն ծառայողները, որոնք կամ արձակուրդում են գտնվել, կամ աշխատել են ոչ լիարժեք ծանրաբեռնվածության ռեժիմով։