Մուրճով խփել է կրտսեր քրոջ գլխին եւ սպանել նրան․ դեպքի վայրը՝ Ղազախստան

Մուրճով խփել է կրտսեր քրոջ գլխին եւ սպանել նրան․ դեպքի վայրը՝ Ղազախստան

Ղազախստանի հարավում գտնվող Տարազ քաղաքում 15-ամյա տղան մուրճով սպանել է իր տասնամյա կրտսեր քրոջը։ Ինչպես հայտնում է «Экспресс К»-ն, երեխաները ապրել են բազմազավակ ընտանիքում։ Դպրոցը կարանտինի շրջանում հեռավար ուսուցման համար նրանց տրամադրել է համակարգիչ, որից օգտվելու շուրջ եղբոր եւ քրոջ միջեւ վեճ է առաջացել։

Աղջիկը, որի անունը Լյուդա է, դպրոցում լավ է սովորել եւ համակարգիչն օգտագործել է միայն կրթական նպատակներով, մինչդեռ նրա եղբայրը, ով այս դեպքում արդեն հայտնվել է ամբաստանյալի աթոռին, ցանկացել է խաղ խաղալ համակարգչով։ Երեխաները վիճել են, իսկ հետո, երբ Լյուդան բակում պառկել է քնելու, Ալեքսեյը գնացել ու մուրճով մի քանի անգամ հարվածել է քրոջ գլխին։ Իսկ հետո էլ քրոջ դիակը դրել է հարեւանների պարսպի տակ։ Իսկ հետո էլ աղմուկ է բարձրացրել ու ասել, որ առաջինն է գտել դիակը։ Տղան սկզբում փորձել է ժխտել, իսկ հետո ինքնախոստովանական ցուցմունք է տվել ու ասել է, որ սպանել է քրոջը, որովհետեւ Լյուդան արդեն զզվեցրել էր իրեն։ Ոստիկանության տարածքային բաժնի ղեկավարը հայտարարել է պարբերականի հետ զրույցում, ասել է, որ զարմանալի է այն, որ տղան այդ ամենի մասին խոսել է շատ հանգիստ, առանց հուզմունքի կամ էմոցիաների։