Անի Լորակը նոր տեսահոլովակ է թողարկել

Անի Լորակը նոր տեսահոլովակ է թողարկել

Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը ներկայացրել է իր երկար սպասված նոր երգի՝ «Մենք խախտում ենք»-ի տեսահոլովակը։ Այն հրապարակվել է յութուբյան ցանցում եւ մեկ օրում ավելի քան կես միլիոն դիտում հավաքել։ Հոլովակի ռեժիսորը Ալան Բադոեւն է, տեքստի հեղինակը հենց երգչուհին է։

Երգի ստեղծման համար Լորակին ներշնչել է նրա նոր ընկերը՝ 26-ամյա Եգոր Գլեբը։ Նշենք, որ Անի Լորակը 41 տարեկան է։