Թուրքիայում զոհերի և վիրավորների թիվը շեշտակի աճում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9057-ի, վիրավորների թիվը 52979-ն է։
Ավելի վաղ, Թուրքիայի ղեկավարը նշել էր, որ երկրի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 8,5 հազարը։
«Ցավոք սրտի, զոհերի թիվը շարունակում է աճել, այս պահին այն հասել է 8574-ի, տուժել է 49133 մարդ»,- երկրաշարժից տուժած Քահրամանմարաշ կատարած իր այսօրվա այցի ժամանակ ասել էր նա։
Միաժամանակ, Էրդողանը երկրի բնակիչներին և զանգվածային լրատվամիջոցներին կոչ էր արել ապավինել միայն երկրաշարժի զոհերի և վիրավորների վերաբերկալ պաշտոնական տեղեկություններին։
Կարծիքներ