Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի նոր համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Բենիկ Ստեփանյանի եւ Վահե Արմենի բանաստեղծական շարքերը, վերջինս՝ Էդուարդ Հախվերդյանի թարգմանությամբ։ Մհեր Արշակյանի սյունը, սիրիացի ժամանակակից գրող, լրագրող Ռաշա Աբասի էսսեն՝ թարգմանությամբ Էլիզա Մխիթարյանի։ Սոնա Վերդյանի հարցազրույցը դաշնակահար, կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանի հետ։ 

Ինչպես նաեւ շվեյցարացի նշանավոր հոգեբույժ Կառլ Յունգի 1945թ-ի գրեթե անհայտ հարցազրույցը՝ թարգմանությամբ Անուշ Բաբայանի։ Միխայիլ Բուլգակովի այրու՝ Ելենա Բուլգակովայի հիշողությունները Բուլգակով գրողի եւ մարդու մասին։ Նաիրա Աբրահամյանի եւ Սալվատորե դի Ջակոմոյի պատմվածքները, վերջինս՝ Անժելա Խաչատրյանի թարգմանությամբ։