Թվային արժույթներ՝ կանխիկ փողերի փոխարեն

Թվային արժույթներ՝ կանխիկ փողերի փոխարեն

Կենտրոնական բանկերի թվային արժույթները կարող են փոխարինել կանխիկ փողերին։ Սակայն դրանց ներդնումը շրջանառության մեջ կարող է ժամանակատար լինել։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի վարչության ղեկավար Քրիստալինո Գեորգիեւան։ «CBDC-ն կարող է փոխարինել կանխիկ փողերին, որոնց տարածումը կղզային տնտեսություններում թանկ է նստում»,- ասել է նա՝ Սինգապուրի FinTech ֆորումի ժամանակ։ «Դրանք կարող են ապահովել զարգացած երկրների կայունությունը։ Եւ դրանք կարող են բարելավել ֆինանսական հասանելիությունն այնտեղ, որտեղ միայն քիչ բանկային հաշիվներ կան»,- ասել է Գեորգիեւան։ 

CBDC-ն թղթային արժույթի թվային տարբերակն է, որը կարգավորվում է երկրի կենտրոնական բանկի կողմից։ Այն հիմնված է բլոկչեյնի տեխնոլոգիաների վրա, որը թույլ է տալիս կենտրոնական բանկերին պետական վճարումներն անմիջականորեն ուղղել տնային տնտեսություններին։ CBDC-ն, ըստ Գեորգիեւայի, ենթադրում է կանխիկ փողերի անվտանգ եւ ոչ թանկ այլընտրանք։ Դրանք կարող են լինել կամուրջ մասնավոր ձողերի միջեւ եւ դառնալ չափանիշ դրանց արժեքի համար, ճիշտ այնպես, ինչպես հիմա կանխիկ փողերն են։ ԱՄՀ տվյալներով, ներկայումս 100 երկիր ուսումնասիրում է CBDC-ի ներդրման հնարավորությունը, ինչն աննախադեպ բան է։ Մի քանի կենտրոնական բանկեր արդեն պիլոտային նախագծեր են գործարկել CBDC-ի թողարկման համար։