Ռուսաստանում ինֆլյացիա  է

Ռուսաստանում ինֆլյացիա  է

Ռուսաստանում տարեկան ինֆլյացիան վերջին  մեկ ամսում (հոկտեմբեր) աճել է 0,7 տոկոսով՝ 6 տոկոսից հասնելով մինչեւ 6,7 տոկոսի։ Այս մասին հայտնում է ՌԴ ԿԲ մամուլի ծառայությունը։ Վերջին մեկ ամսում գնաճը կազմել է 0,83 տոկոս։ Սեպտեմբերին այն եղել է 0,87 տոկոս։ Ամենաշատը թանկացել են ապրանքները։

Ծառայությունների ոլորտում գնաճը զգալի չի եղել։ ՌԴ ԿԲ-ն նաեւ հայտնել է, որ կայուն ինֆլյացիոն ճնշումը մնում է բարձր։ Համաձայն ՌԴ ԿԲ կանխատեսման, ընթացիկ տարվա արդյունքներով ինֆլյացիան լինելու է 7-7,5 տոկոսի միջակայքում։