«Հրապարակ». Ընդդիմադիրների առաջարկը՝ օդում կախված

«Հրապարակ». Ընդդիմադիրների առաջարկը՝ օդում կախված

Ընդդիմադիր ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հետեւողական են Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու իրենց առաջարկի հարցում եւ ամեն ինչ ուզում են անել, որպեսզի այդ նիստը կայանա։ Մեզ ասացին, որ ընդդիմադիր պատգամավորները վերջին օրերին եղել են ռազմաճակատում եւ ցանկանում են վարչապետին ներկայացնել իրավիճակը ու հատկապես կազմակերպվածության խնդիրը քննարկել, եթե պետք է մոբիլիզացնել ուժերը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի ընդառաջել նրանց խնդրանքին եւ ԱԽ նիստ չի հրավիրվել։