Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անում

Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անում

Արմավիր-Երեւան ավտոճանապարհին պարեկները մինչև շատ ուշ գիշեր ռեյդ են իրականացնում։

Մոտ 3 տասնյակ պարեկային մեքենաներ կարելի է նկատել Էջմիածնից Մեծամոր ավտոճանապարհին. պարեկները կանգնեցնում են գրեթե բոլոր ավտոմեքենաները, ստուգում փաստաթղթերը, երբեմն նաեւ մեքենան են ստուգում։

Դա պայմանավորված է վերջին ամիսներին Արմավիրում մի քանի աղմկոտ դեպքերով. նախ փետրվարին Արմավիրում ոստիկանները հայտնաբերել էին մի ամբողջ զինանոց, ապա օրեր առաջ հայտնաբերվել էր կրիստալ, մարիխուանա և մեթադոն, 3 անձ ձերբակալվել էր։

Արմավիրի մարզում մի քանի օր առաջ էլ ավազի մեջ հայտնաբերվել էր «Porsche Cayenne», որով հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի։