Կիմ Չեն Ընը՝ կին զինվորականների շրջապատում

Կիմ Չեն Ընը՝ կին զինվորականների շրջապատում

Հարավկորեացի լրագրող Չոն Մին Կիմը ուշադրություն է դարձրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին նկարված ֆիլմի որոշ կադրերին, որտեղ նա երջանիկ տեսքով է կին զինվորականների շրջապատում։ Նա այս մասին գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

Ֆիլմը արդեն ցուցադրվել է հեռուստատեսությամբ եւ տարածվել համացանցում։ Կադրերում երեւում է, թե ինչպես է Կիմը ծափահարում պարող կին զինվորականներին եւ կանգնած կին զինվորականների շրջապատում, դեմքի երջանիկ արտահայտությամբ։