Այս մթերքը սպանում է թոքերում քաղցկեղածին բջիջները

Այս մթերքը սպանում է թոքերում քաղցկեղածին բջիջները

Մարշալի համալսարանի գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղը ոչնչացնում է մարդու թոքերում հնարավոր քաղցկեղածին բջիջները եւ դադարեցնում քաղցկեղի զարգացումը։ Այս մասին հայտնում է Лайф-ը, մանրամասնելով, որ չիլի պղպեղի այդ հատկությունը կապված է այն բանի հետ, որ վերջինս պարունակում է կապսաիցին նյութ, որը դանդաղեցնում է թոքերի քաղցկեղը։ Օնկոլոգները պարզել են, որ այդ ակլալոիդը ճնշում են ադենոկարցինոմայի բջիջների զարգացումը թոքերում, մարդկային երեք խումբ բջիջներում եւ գործնականում ոչնչացնում է մետաստազները։ Պարզվել է, որ կապսաիցինը ի զորու է սպանել չարորակ ուռուցքի աճի եւ առողջ բջիջներով սնվելու կարողությունը։ Այն որոշակի դրական ազդեցություն է թողնում նաեւ մարդու արյունատար համակարգի վրա։ Գիտնականները ներկայումս անցել են իրենց հետազոտությունների հաջորդ փուլին եւ փորձում են հասկանալ, թե արդյոք կապսաիցինը հնարավոր է ադապտացնել բուժպրեպատաների համար։ Հիմնական խնդիրն այն է, որ նյութը կարող է տհաճ զգացողություններ առաջացնել եւ դրա հաղթահարումը կարող է նոր էջ բացել քաղցկեղի դեմ պայքարող դեղամիջոցների ոլորտում։