«Մանչեսթեր Յունայթեդի» աստղերը կհեռանան սեզոնի ավարտից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» աստղերը կհեռանան սեզոնի ավարտից հետո

Ընթացիկ ֆուտբոլային սեզոնի ավարտից հետո անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է զրկվել իր մինչեւ յոթ աստղային խաղացողներից։ Նրանց շարքում են՝ Պոլ Պոգբան, Դավիդ դե Հեան, եւ հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Բացի այդ, ակումբը լքելու ցանկություն են հայտնել նաեւ Ալեքսիս Սանչեսը, Խուան Մարտին Անդեր Էրերան եւ Էրիկ Բային։ Այս մասին գրում է The Times հանդեսը։ Հնարավոր հեռացողները կամ դժգոհ են ակումբի թիմում ունեցած իրենց դիրքից, կամ էլ պահանջում են պայմանագրի ֆինանսական պայմանների վերանայում, որին ակումբի ղեկավարությունը դեռ պատրաստ չէ։