Հետաքննություն է սկսվել ընդդեմ Սիրիայի առաջին տիկնոջ

Հետաքննություն է սկսվել ընդդեմ Սիրիայի առաջին տիկնոջ

Մեծ Բրիտանիայում հետաքննություն է սկսվել ընդդեմ Ասմա ալ-Ասադի՝ Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի տիկնոջ։ Վերջինս նաեւ նախկինում հանդիսացել է բրիտանական ներդրումային բանկի ղեկավար։ Չի բացառվում, որ Ասմա ալ-Ասադի հանդեպ սկսվի դատական հետապնդում եւ նա կորցնի բրիտանական քաղաքացիությունը։

Բանն այն է, որ նրան կասկածում են տասի տարի շարունակ ահաբեկչական գործողություններ հրահրելու եւ քաջալերելու մեջ։ Մասնավորապես, ստուգվում է Ասմա ալ-Ասադի հայտարարությունները, որոնք նա արել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Հետաքննությունը սկսել է Guernica 37 միջազգային փաստաբանական պալատի կողմից։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը։

Դեռեւս պարզ չէ, թե հարցը դատարանի կողմից արդյոք կքննարկվի առանց մեղադրյալի ներկայության։ Չի բացառվում նաեւ, որ Ասմա ալ-Ասադի անունով «Ինտերպոլին» «կարմիր ծանուցագիր» տրվի, որոնք նա չկարողանա լքել Սիրիայի տարածքը։