Արդյոք Ջենիֆեր Լոպեսն ու փեսացուն բաժանվել են

Արդյոք Ջենիֆեր Լոպեսն ու փեսացուն բաժանվել են

Աշխարհահռչակ երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հերքել է լուրերն այն մասին, որ բաժանվել է փեսացուից՝ Ալեքս Ռոդրիգեսից՝ չորս տարվա հարաբերություններից հետո։ Այս մասին լուրը ապշեցրել էր զույգի բազմաթիվ երկրպագուների։ Սակայն արդեն հաջորդ օրը հնչել էր հերքումը եւ երկրպագուները հանդարտվել էին։

TMZ-ի հետ զրույցում Լոպեսն ասել է, որ իրեն պարզապես սխալ են հասկացել։ «Բոլոր խոսակցությունները սխալ են։ Մենք որոշ հարցերի հետ կապված աշխատում ենք»,- ասել են երգչուհին եւ նրա փեսացուն լրագրողներին։ Ըստ հերքման, պարզապես զույգի հարաբերություններում կան բարդություններ եւ հիմա բավականին ծանր շրջան է իրենց մոտ։

Հիշեցնենք, որ զույգը սկսել է հանդիպել դեռ 2017 թվականին, սակայն այդպես էլ չեն ամուսնացել, թեեւ բազմաթիվ անգամներ են պլանավորել ամուսնանալը։ Վերջին անհաջող փորձը կապված էր համավարակի հետ, որը խանգարեց, որպեսզի երգչուհին եւ մարզիկը դառնան ամուսիններ։