Փաշինյանը Ոսկեպար է այցելել ուղղաթիռով

Փաշինյանը Ոսկեպար է այցելել ուղղաթիռով

Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար, որոշ տեղեկություններով՝ նա այնտեղ է մեկնել ուղղաթիռով, Ոսկեպար ժամանելուց դեռեւս կես ժամ առաջ Փաշինյանի ավտոշարասյան համար Երեւանի բանուկ փողոցներից մեկը երթեւեկը կանգնեցրել էին։

Նշենք, որ հանդիպումից առաջ գյուղում խիստ անվտանգության միջոցառումներ են իրականացվել: Մասնակիցների ձեռքից հավաքել են հեռախոսները, ոմանց թույլ չեն տվել մասնակցել, իսկ հանդիպումը տեւել է մեկ ժամ։ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին դեռեւս մարտի կեսերին էր խոստացել տասն օր անց վերադառնալ ու քննարկել Տավուշի տարածքների հանձնման թեման, առաջին անգամ Ոսկեպար, Կիրանց այցի ժամանակ վարչապետին դիմադրություն էին ցույց տվել՝ չհամաձայնելով նրա ծրագրին։