Երկիր մոլորակին մոտենում է մագնիսական փոթորիկ

Երկիր մոլորակին մոտենում է մագնիսական փոթորիկ

Արեգակի վրա երեք հզոր պայթյունները առաջացրել են մագնիստական փոթորիկ, որը մոտենում է Երկիր մոլորակին։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ մագնիսական փոթորիկը կառաջացնի մագնիսական դաշտի գրգռում, որը կշարունակվի մինչեւ այս ամսվա վերջ։

Աստղագետները նշում են, որ այս ընթացքում պետք է հաճախ նայել երկնքին, քանի որ ճառագայթումն առաջացնում է Հյուսիսափայլի երեւույթ, որը նման դեպքերում կարելի է տեսնել ոչ միայն բեւեռային շրջաններում։ Բժիշկները նախազգուշացնում են, որ մագնիսական դաշտի տատանումների հետ կապված հնարավոր է ինքնազգացողության վատացում։