Իսպանիայում ձերբակալել են բանկի կողոպտիչների

Իսպանիայում ձերբակալել են բանկի  կողոպտիչների

Իսպանիայում իրավապահները ձերբակալել են բանկի կողոպտիչների, որոնք եղել են 80 եւ 73 տարեկան տղամարդիկ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն, մանրամասնելով, որ ձերբակալվածները երկու բանկի վրա հարձակում են իրականացրած եղել Բարսելոնայում եւ եւս մեկ հարձակում էլ նախապատրաստած են եղել Մադրիդում։ Հարձակումները նույն սցենարով են իրականացվել, միայն երկու ամիս տարբերությամբ։ Ըստ տեղի ոստիկանության հաղորդման, կողոպտիչները լուսարձակող հագուստով մուտք են գործել դրամատան տարածք, հրազենով սպառնացել եւ տարել սեյֆերի ողջ պարունակությունը, կապկպել բանկի աշխատակիցներին եւ այցելուներին ու հեռացել սեփական մեքենայով։ Առաջին հարձակման ժամանակ նրանք տարել են 32, իսկ երկրորդ հարձակման ժամանակ՝ 45 հազար եվրո։