Հայաստանում ոչ մի դրական ներդրում չունեն․Չավուշօղլուն՝ հայկական սփյուռքի մասին

 Հայաստանում ոչ մի դրական ներդրում չունեն․Չավուշօղլուն՝ հայկական սփյուռքի մասին

Ադրբեջանի կողմից առաջարկված համապարփակ խաղաղության պայմանագիրը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և կայունություն ապահովելու վերաբերյալ պետք է հնարավորինս շուտ ստորագրվի: Մենք աջակցում ենք այս գործընթացին։Այս մասին Լոս Անջելեսում թուրքական համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։«Ցավոք, ԱՄՆ-ում հայերի փոքր խումբ կա, որը դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Մինչդեռ նրանք Հայաստանում ոչ մի դրական ներդրում չունեն։ Նրանք առաջնորդվում են ատելությամբ: Հայաստանն այս տարածաշրջանում խաղաղության և համագործակցության կարիք ունի և պետք է գնահատի այս հնարավորությունը»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: