Ներկայացվել է վերահաշվարկի մեկ դիմում

Ներկայացվել է վերահաշվարկի մեկ դիմում

2019 թվականի հունիսի 9-ին հանրապետության 23 համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հունիսի 11-ը` ժամը 11.00-ն: 

Սահմանված ժամկետում միայն Սյունիքի մարզի թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովն է ստացել վերահաշվարկի  մեկ դիմում՝ Գորայք համայնքի  թիվ 34/3   տեղամասում վերահաշվարկ իրականացնելու պահանջով: 

Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է ևս 3 դիմում՝ տեղամասում քվաերկության կարգի վերաբերյալ: 

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Նշված դիմումների քննությունը կիրականացվի Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: Այս մասին հայտնեց ԿԸՀ խոսնակ Հերմինե Հարությունյանը։