Մեհրիբան Ալիեւան գերագույն գլխավոր հրամանատար չի ճանաչում

Մեհրիբան Ալիեւան գերագույն գլխավոր հրամանատար չի ճանաչում

«Ազերթաջ» պետական գործակալությունը տարածել է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի ինստագրմյան գրառումը, որտեղ նա խոսում է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության, համազգային համախմբվածության եւ քարոզչական պետարզմին ադրբեջանական «հինգերորդ զորասյան» մասնակցության մասին: Դա առհասարակ ոչ քաղաքական եւ անհավասարակշիռ ձեւակերպումների խայտաբղետ տեքստ է, որ կարելի էր բացարձակ անտարբերության մատնել, եթե այնտեղ չհանդիպեր այսպիսի միտք. «Հայրենիքի առաջին իսկ կանչով տասնյակ հազարավոր երիտասարդներ պատրաստ են զինվորագրվել…»: Տպավորություն է, որ ծավալուն այդ խոսքը տիրաժավորվել է հատկապես նրա համար, որպեսզի ադրբեջանական հանրության գոնե մի հատված, որ գրի սեւն սպիտակից կարողանում է զատել, հասկանա՝ երկիրն այլեւս գերագույն գլխավոր հրամանատար չունի: Առնվազն՝ Մեհրիբան Ալիեւայի համար:

Այլապես իր նախագահ ամուսնու համար այս ծանրագույն շրջանում նա ժողովրդին կոչ կաներ համախմբվել իշխանության շուրջ, արձագանքել գերագույն գլխավոր հրամանատարի կոչին: Երբ խոսում են հայրենիքի անունից, հասկացնում են, որ իշխանությանը չեն ընդունում: Երբ խոսում են հայրենիքի անունից, նոր իշխանության հայտ են ներկայացնում: Մեհրիբան Ալիեւան հայտարերց այդ մասին: Որքա՞ն է տեւելու Իլհամ Ալիեւի հոգեվարքը: