Նուբարաշենում աղբ տեղափոխող բեռնատարը գլորվել է ձորը

Նուբարաշենում աղբ տեղափոխող բեռնատարը գլորվել է ձորը

Այսօր Նուբարաշենի աղբանոցում տեղի է ունեցել պատահար, աղբ տեղափոխող «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր մեկնած փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: