Չեն կարողացել հաշվել ուղեւորներին եւ հետաձգել են թռիչքը

Չեն կարողացել հաշվել ուղեւորներին եւ հետաձգել են թռիչքը

Ryanair ավիաընկերության թռիչքը երկու ժամ հետաձգվել է այն պատճառով, որ բորտ-ուղեկցորդուհիները չեն կարողացել հաշվել օդանավում գտնվող ուղեւորներին։ Այս մասին հայտնում է Independent-ը։ Կազուստը տեղի է ունեցել Լոնդոն-Բելֆաստն թռիչքն իրականացնող օդանավում։ Նախ բորտ-ուղեկցորդուհիները երեք անգամ ստուգել են թռիչքային տոմսերը, ապա սկսել անուն առ անուն հաշվել, որպեսզի հասկանան, թե ով է գտնվում արդյոք օդանավում, ով՝ ոչ։

«Այնպիսի տպավորություն էր, ասես օդանավում մարդիկ կան, որոնք չպետք է լինեին։ Բորտ-ուղեկցորդուհիները ասացին մեզ, որ ըստ օրենքի չեն կարող օդ բարձրանալ, քանի դեռ չի պարզվել, թե քանի ուղեւոր կա»,- պարբերականին պատմել է ուղեւորներից մեկը։ Արդյունքում երկու ժամ թռիչքը հետաձգվել է, եւ ավիաընկերությունը ստիպված է եղել ներողություն խնդրել՝ պատճառած անհարմարությունների համար։