Ահաբեկիչները սպանել են տասնյակ խաղաղ բնակիչների

Ահաբեկիչները սպանել են տասնյակ խաղաղ բնակիչների

Զինված ծայրահեղականները հարձակում են գործել Նիգերիայի Զամֆարա նահանգի երկու գյուղերի վրա եւ սպանել տասնյակ խաղաղ բնակիչների։ Այս մասին հայտնում է «ՌԲԿ»-ն։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ, զոհվել է առնվազն քսաներեք մարդ։ Գրոհայինները հրազենային կրակ են բացել նույնիսկ նրանց վրա, որոնք փորձել են փախչել ու փրկվել դաշտում։ Հարձակումից հետո իշխանությունները ուժեղացրել են այդ շրջանի հսկողությունը։