Էսքան բանից հետո հայն ու թուրքը իրար հետ ապրել ուղղակի չեն կարող

Էսքան բանից հետո հայն ու թուրքը իրար հետ ապրել ուղղակի չեն կարող

Արցախից դուրս եկանք, որովհետև չենք հավատում, ադրբեջանցիներին չենք հավատում։ Շատ կցանկանայինք որ այն, ինչ եղավ, չլիներ, բայց եղավ։ Իրենք մեզ ոսկի սարեր են խոստանալու, ասելու ՝ լավ եք լինելու, ամեն ինչ լավ է լինելու, լավ եք ապրելու, բայց իհարկե այդպես չի լինելու։ Ես չեմ հավատում, ես չեմ պատկերացնում, որ այսքանից հետո հայն ու թուրքը իրար հետ ապրեն։ Այս մասին քիչ առաջ Գորիսում «Հրապարակի» հետ զրույցում ասաց Արցախից տեղահանված մի տղամարդ։

«Ես արդեն 70 տարեկան մարդ եմ ու հաստատ չեմ հավատում դրան։ Այո, չեմ հավատում, որ մենք կարող ենք նրանց հետ ապրել։ Մենք չենք էլ լսել, թե կառավարությունը ինչ է ասում ժողովրդին։ Հեռուստացուցն էլ անջատել էին, տեղեկություն չենք ունեցել։ Նրանք պիտի հավաքեին ժողովրդին մի տեղ ու գոնե ասեին, թե ինչ անենք էս վիճակում»,- հավելեց նա։