Երևանի պսևդո «բռնապետ»-ը գերազանցեց ինքն իրեն

Երևանի պսևդո «բռնապետ»-ը գերազանցեց ինքն իրեն

Գրիգոր Երիցյանը գրում է․

«Երևանի պսևդո «բռնապետ»-ը գերազանցեց ինքն իրեն՝ անջատելով ընդդիմության բարձրախոսները բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմադիր ավագանու անդամների խոսքն իր քիմքին հաճո չէր: Սա ավագանու կանոնակարգի կոպտագույն խախտում է: 

Դեռ ո՞րքան են Փաշինյանն ու իր կուսակցությունը հանդուրժելու Հայաստանի եվրաինտեգրման և ժողովրդավարացման համար վտանգավոր, լայքերի համար մարդկանց պատժող, Երևանում կառավարումը կրկեսի վերածած, մայրաքաղաքն ու երկիրը խայտառակող այս սուբյեկտին: Ի՞նչով եք նրան այդքան պարտական, որ մինչ օրս չեք ստիպել, որ հրաժարական տա:  

Սույն սուբյեկտի գործունեության և խայտառակ քարոզարշավի արդյունքում արդեն իսկ Freedom House-ն արձանագրել է, որ Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է: