Ջորջ Մարտինի համար «Գահերի խաղի» ավարտը փրկություն է եղել

Ջորջ Մարտինի համար «Գահերի խաղի» ավարտը փրկություն է եղել

Գրող Ջորջ Մարտինը կարծում է, որ «Գահերի խաղը» սերիալի նկարահանումների ժամանակ ինքն զգացել է որոշակի ճնշում, քանի որ եղել է անհրաժեշտություն ավարտելու գիրքը, իսկ ահա սերիալի ավարտը իր համար եղել է ազատագրում։

«Ամեն օր ես նստել եմ գրելու եւ նույնիսկ այն ժամանակ, երբ լավ օր եմ ունեցել, ինձ սարսափելի վատ եմ զգացել, քանի որ միշտ մտածել եմ, թե երբ եմ վերջացնելու գիրքը»։,- ասել է Մարտինը։The Guardian-ի հետ զրույցում աշխարհահռչակ գրողը նկատել է, որ երկրպագուների ոչ միանշանակ վերաբերմունքը սերիալի ավարտի հանդեպ որեւէ կերպ չի ազդել իր ապագա գրելիք գրքերի վրա։ «Դա ոչ մի բան չի կարող փոխել։ Դուք չես կարող բոլորի դուրը գալ, դու նախ ինքդ քո դուրը պետք է գաս»,- պարզաբանել է Մարտինը պարբերականի հետ զրույցում։