Փաշինյանի շրջապատին նայում ես, ռիսկեր կան, որ խելոք բան քիչ է լսում. Ղազարյան

Փաշինյանի շրջապատին նայում ես, ռիսկեր կան, որ խելոք բան քիչ է լսում. Ղազարյան

Այ սիրելի քաղաքացիներ, բա եթե դուք նախորդի թերությունները չեք հանդուրժել, բա այս ամենը ո՞նց եք հանդուրժում։ Դուք մի հատ կոռուպցիայի խորությունը նայեք, ախր տենց բան չկա, որը նախորդների ժամանակ եղել է, իսկ հիմա ավելի վատը չէ։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«Ասում էին՝ կոռուպցիա կա, բոլորը իրար բարեկամ, հովանավորչություններ և այլն։ Հիմա չկա՞ տենց բան։ Արարատի մարզպետը մարզպետ է, տղեն՝ էդ տարածքից պատգամավոր։ Տավուշի մարզպետը մարզպետ է ,եղբայրը՝ էդ տարածքից ընտրված պատգամավոր։ Աներձագը պատգամավոր է, ախպոր տղան պատգամավոր է, չկա՞ այստեղ կոռուպցիա»,- ասաց Ղազարյանը։

«Փաշինյանը ասում է՝ ի՞նչ, ինձ մեղադրում եք կոռուպցիայի մեջ։ Ոնց որ էս մարդը տեղյակ չլինի, որ էս երկրում հիմնադրամ կա, որի նախագահն էլ իր կինն է։ Մինչեւ իր վարչապետը լինելը ոչ մի օր բարեգործությամբ չէր զբաղվել, բայց պաշտոնից հետո ստեղծել են բարեգործական հիմնադրամ, որտեղ հավաքվել են միլիոնավոր դոլարներ, 50 հազարից բարձր բոլոր դոլարներն էլ անանուն։ Հիմա սրանից լավ կոռուպցիա բնության մեջ ո՞վ է ստեղծել։ Հիմա ես եկել եմ, որ էս մարդու հետ խոսեմ։ Դե հիմա մարդ է, կարող է խելքով բան է ասում, թեպետ իր շրջապատին որ նայում ես՝ ռիսկեր կան , որ ինքը ընդհանրապես խելոք բան քիչ է լսում։ Եկեք բացատրենք, այ մարդ, կարող է հասկանա , թողնի գնա,էս զուլումից մեզ ազատի»,- ասաց Ղազարյանը։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ակցիա էր իրականացնում կառավարության մոտ, պնդում ՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի շարունակել պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում։

Էդգար Ղազարյանը հույս ուներ, թե Նիկոլ Փաշինյանը կգա ու կհանդիպի իրեն ու կքննարկեն նրա հետ այդ հարցը։ Կառավարությունից, սակայն, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ որևէ պաշտոնյա չմոտեցան Էդգար Ղազարյանին։

Ղազարյանը հայտնեց , որ նաեւ գրավոր դիմելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու վաղը՝ ժամը 10։00-ին, ինքը նույն առաքելությամբ, նույն խնդրով կգնա նախագահի նստավայր։