«Հրապարակ».Եթե Քոչարյանը վերադառնա իշխանության
«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին հարցրինք՝ բոլոր դեպքերում, որոշակի «անհասկացողության պատ» մնաց դատարանները փակելու մասով, ընդ որում՝ տեղեկություններ ունենք, որ խմբակցությունում ոչ բոլորն են համաձայն եղել այդ քայլի հետ: «Ինքս իրավաբան չեմ, որ գնահատեմ նման կոչը. իրավաբանների մի մասն ասաց` որեւէ կարգ չի խախտվել, մի մասը պնդեց, որ սահմանադրական կարգի խախտում էր։ Ես չեմ կարող գնահատական տալ՝ պատգամավորներն ազատ անձինք են։ Պատգամավորի աշխատանքը նաեւ իր ընտրյալի կողքին լինելն է, ինչն իրենք արել են այդ օրը»։
Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր առաջնորդը կարող է եւ սխալ կոչեր անել։ «Ես համարում եմ, որ ցանկացած մարդ կարող է կարծիք հայտնել»: Սխալվե՞լ է երբեւէ ձեր վարչապետը։ «Մինչեւ օ՞րս. այդքանը չեմ կարող հիշել, բայց կարող է եւ վրիպակներ եղած լինեն, եւ դա մարդկային է»: Թիմում անհանգստություն կա՞, որ եթե իշխանությունը փոխվի, հնարավոր է ե՛ւ այդ, ե՛ւ այլ քայլերի մասով պատասխանատվության խնդիր առաջանա, ինչպես դուք եք դա անում Քոչարյանի եւ մնացյալ շատերի մասով։ «Այո, եւ մեզ պատասխանատվության կենթարկեն ոչ թե որ մենք օրինազանց ենք, այլ գուցե, օրինակ, եթե Քոչարյանը, պայմանական ասեմ, հայտնվի իշխանության, բայց ինքը չի գալու իշխանության, որովհետեւ ժողովուրդը թույլ չի տա»:
Կարծիքներ