Իսպանիայում տեղի է ունեցել գինեմարտը

Իսպանիայում տեղի է ունեցել գինեմարտը

Իսպանիայի Արո քաղաքում տեղի է ունեցել գինեմարտը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը, մանրամասնելով, որ օգտագործվել է 70 հազար լիտր գինի։ Այն սովորաբար տեղի է ունենում հունիսի 30-ին, Ռիոհա գինեգործական շրջանում։ Ըստ գինեմարտի կազմակերպիչների, միջոցառման նպատակը կայանում է նրանում, որ հարեւանին ամբողջովին ցողեն գինով, հնարավորինս արագ եւ ամբողջական։ Գինեմարտն ունի իր կանոնները։ Մասնակիցները պետք է լինեն սպիտակ հագուստով եւ կարմիր գոտիով, նրանք կարող են օգտագործել գինով լցված ջրցան ատրճանակներ, այգեգործական ցնցուղներ ու դույլեր, եւ որ ամենակարեւորն է, մրցույթի ընթացքում չպետք է դադարեն երգել ու ուրախանալ։ Տոնը նշվում է ի պատիվ Ս․ Պետրոս առաքելյալի։ Այն ավարտվում է մեծ ճաշկերույթով։ Մասնակցում են հիմնականում երիտասարդներ՝ նույնիսկ Ավստրալիայից։