Ես չգիտեմ՝ դա ի՞նչ փաստաթուղթ է, ի՞նչ արձանագրություններ են․Լենա Նազարյան

Ես չգիտեմ՝ դա ի՞նչ փաստաթուղթ է, ի՞նչ արձանագրություններ են․Լենա Նազարյան

«Ես պարզապես ուզում եմ հիշեցնել, թե ի՞նչ է վեթինգը, դա մի գործիք է, որը ստուգում է պաշտոնյայի համապատասխանությունը տվյալ պաշտոնին՝ որոշակի չափանիշներով, հիմա մշակվում են այդ չափանիշները, օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենալու, արդարադատության նախարարությունը արդեն մշակում է այդ փոփոխությունները, և դրանց հիման վրա տեղի կունենա այդ ստուգման գործընթացը, հիմա թե դրա անունը կդնենք վեթինգ թե բարեվարքություն, նշանակություն չունի»,- այսօր լրատվամիջոցների հետ զրույցում, անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա նազարյանը։

«Ես ընդհանրապես չեմ ուզում մեկնաբանել այդ փաստաթուղթը, ես չգիտեմ, թե դա ինչ փաստաթուղթ է, ինչ արձանագրություններ են»,- հավելեց Նազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։