Ժողովրդին դիպուկ գրառումներ պետք չեն, այլ պաշտոնական, հստակ տեղեկատվություն

Ժողովրդին դիպուկ գրառումներ պետք չեն, այլ պաշտոնական,  հստակ տեղեկատվություն

Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամեն անգամ նույն բանը: 
Համացանցում կրկին խառնաշփոթ է: Գազ  ու հոսանք լինելու են,  թե՝ ոչ:
Սա ռազմավարական հարց է: Դրա տեղեկատվության տարածման հարցով պետք է զբաղվի պետությունը և ոչ թե ուշացած, այլ խնդրի առաջացումից մի քանի օր առաջ, այն էլ այս ձմեռվա կեսին:
Եթե կոնկրետ բան իմացող կա ասեք. տանը երեք երեխա ունեմ մանկահասակ: Հարևանս էլ ունի, հարազատներս էլ, ամբողջ ազգն էլ:
Թե չէ եփվում է շիլան, հետո ամբողջ համացանցը. էսինչի դիպուկ գրառումը, էնինչի հերքումը, տարածեք քանի չեն ջնջել: Հոգնել ենք: Ժողովրդին դիպուկ գրառումներ պետք չեն, այլ պաշտոնական, ժամանակին տրվող հստակ տեղեկատվություն:
Ինչի մենք չգիտենք, որ խուճապը ազդում է ազգային իմունիտետի վրա, դիմացը դեռ շատ մարտեր ունենք:
Ու մի բան էլ. եթե մենք մեզ չպարտվենք, մեզ հաղթող չի լինի»: