Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին

Փաշինյանը շնորհավորել է Զելենսկիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում ուկրաիներենով շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Նա վստահություն է հայտնել, որ Վ.Զելենսկին նախագահի պաշտոնում կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի նոր մակարդակի բարձրացնի Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները։

Փաշինյանը Զելենսկիի հաղթանակը համարել է համոզիչ, իսկ ընտրությունները բնութագրել է ժողովրդավարական