Վրաստանում բախում է եղել հատուկ նշանակության ջոկատայինների եւ չեչենների միջեւ

Վրաստանում բախում է եղել հատուկ նշանակության ջոկատայինների եւ չեչենների միջեւ

Վրաստանի Պանկիսի կիրճում բախում է եղել Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների եւ չեչենների միջեւ։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ Տեղի բնակիչները բողոքի ցույց են տարել ընդդեմ Ալազանիա գետի վրա «Հադորի-3» ջրա-էլեկտրակայանի կառուցման։ Իրավիճակը սրվել էր, երբ իշխանությունը բողոքի վայր էր տարել հատուկ ջոկատայինների։ Սա տեսնելով, ցուցարարները սկսել են նրանց վրա քարեր նետել, ինչին ի պատասխան, ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ, գործի դրել ռետինե փամփուշտներ։ Եվ ոստիկաններից եւ ցուցարարներից տուժածներ կան։ Ցուցարարներին բուժօգնություն ցուցաբերվել է տեղում, իսկ տուժած ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց։