Սրճարան, որտեղ արգելված է խոսել և երաժշտություն լսել

Սրճարան, որտեղ արգելված է խոսել և երաժշտություն լսել

Ճապոնիայում բացվել է սրճարան, որտեղ այցելուներին արգելվում է խոսել և երաժշտություն լսել, գրում է Sora News-ը։ Օսակայում գտնվող նոր սրճարանը կարող է միաժամանակ ընդունել առավելագույնը 16 հաճախորդ։ Հաստատության հիմնական կանոնն այն է, որ հաճախորդներին արգելվում է խոսել կամ երաժշտություն լսել, երբ ներսում են: Ինչպես բացատրել են հայեցակարգի հեղինակները, դա թույլ կտա մարդկանց կենտրոնանալ իրենց մտքերի և շրջակա ձայների վրա:

Բացի այդ, հաստատության աշխատակիցների մեծ մասը լսողություն չունի, և այցելուները բոլոր պատվերները կատարում են հատուկ էլեկտրոնային ձևաթղթի միջոցով, ինչպես նաև գրավոր նշումներով կամ ժեստերի լեզվով, որը կարող է սովորել հաստատությունում հավելավճարով: