Նարեկ Սամսոնյանին հրավիրել են ՀՔԾ

Նարեկ Սամսոնյանին հրավիրել են ՀՔԾ

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։

Մեզ հետ զրույցում Սամսոնյանն ասաց, որ տեղեկություն չունի՝ ինչի համար են իրեն հրավիրել , չի էլ որոշել՝ ներկայանալու է թե ոչ․

«Որ ունենամ տեղեկություն՝ անպայման կհայտնեմ։ Ծանուցման մեջ շատ երեւութական ձեւով է նշվում։ Նշվում է, որ իմ հրապարակումներից մեկի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, որտեղ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահման դեպք կա եւ այդ առնչության վերաբերյալ առաջարկում են բացատրություն տալ ՀՔԾ-ում»,-նշեց նա։

Հարցին՝ չի ենթադրում, ո՞ր հրապարակման մասին է խոսքը, պատասխանեց․ «Չգիտեմ, ճիշտն ասած։ Ենթադրություն չեմ ուզում անել։ Տեսնենք՝ ինչ կլինի»։

Նշենք, որ օրերս ոստիկանությունը բերման էր ենթարկել Սամսոնյանին։