Շիրակի մարզի ավտոճանապարհներին կատարվում են ձյան շերտից մաքրման աշխատանքներ

Շիրակի մարզի ավտոճանապարհներին կատարվում են ձյան շերտից մաքրման աշխատանքներ

Փետրվարի 23-ին՝ ժամը 10.00-ի դրությամբ, մարզի բոլոր ավտոճանապարհներին կատարվում են տեղացած ձյան շերտից մաքրման և աղ ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։ Մարզի միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 12 միավոր տեխնիկա։ Ճանապարհների որոշ հատվածներում առկա է մառախուղ և մերկասառույց։ Խնդրում ենք երթևեկել անհրաժեշտության դեպքում։

Շիրակի մարզպետարան