Շատ կարևոր հարց՝ Նիկոլ Փաշինյանին

Շատ կարևոր հարց՝ Նիկոլ Փաշինյանին

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ինչո՞ւ մի դեպքում նախարար է կալանվում, երբ պարզվում է, որ վերջինիս տեղակալը քրեորեն հետապնդելի գործողությունների մեջ է ներքաշված եղել, իսկ մյուս դեպքում, երբ մեկ այլ նախարարի միանգամից երկու տեղակալներն են անցնում քրեական գործերով, այդ նախարարը անմիջապես «հեռացվում» է նախարարի պաշտոնից ու դառնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
Մի հատ էլ հարց. հիմա Արայիկ Հարությունյանը նպաստե՞լ է, որ իր երկու տեղակալները պատժվեն հակաօրինական գործունեություն ծավալելու համար, թե Րաֆիկին մեկուսացրել են ԿԳՄՍ-ից, որ իր հետքերն այդ կերպ մաքրեն…
Թե չէ շատ գրոտեսկային բան է ստացվում. Արայիկ Հարությունյանն է ասել, որ Քերոբյանը դիմում գրի…»։