Հայտնի դեպքերից հետո առաջին անգամ ցույց են տվել Շոյգուին (տեսանյութ)

Հայտնի դեպքերից հետո առաջին անգամ ցույց են տվել Շոյգուին (տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ նշելով, որ նախարարն այցելել և ստուգել է Ուկրաինայում արևմտյան զորքերի միավորումներից մեկի առաջապահ հրամանատարական կետը։

«Վագներ» ՌՄԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի իրականացրած զինված ապստամբությունից հետո առաջին անգամն է, որ Շոյգուի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հրամանատարական կետում Շոյգուն լսել է խմբի հրամանատար գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովի զեկույցը «ներկա իրավիճակի» և «հակառակորդի գործողությունների բնույթի մասին»։ 

Նախարարը հանձնարարել է ակտիվորեն հետախուզություն իրականացնել՝ «շփման գծի երկայնքով՝ ուկրաինական բանակի պլանները նախապես բացահայտելու համար», ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Թե կոնկրետ երբ է տեսանյութը նկարահանվել է Շոյգուի հետ, նշված չէ։