Ադրբեջանը ականազերծման համար նախատեսված սարքավորումներ ձեռք կբերի Սլովակիայից

Ադրբեջանը ականազերծման համար նախատեսված սարքավորումներ ձեռք կբերի Սլովակիայից

Ադրբեջանը Սլովակիայից ձեռք կբերի ականազերծման համար նախատեսված սարքավորումներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը։

Նա սլովակ իր գործընկերոջ հետ Բաքվում ունեցած հանդիպումից հետո հայտարարել է, որ ստորագրվել է համաձայնագիր Սլովակիայի եւ Ադրբեջանի միջեւ՝ Սլովակիայից յոթ ականազերծման մեքենաներ գնելու մասին։ Առաջին խմբաքանակը Ադրբեջանը կստանա արդեն մոտակա ժամանակներում։