Կորոնավիրուսից մահացել է Սանկտ Պետերբուրգում թուրքական գլխավոր հյուպատոսը

Կորոնավիրուսից մահացել է Սանկտ Պետերբուրգում թուրքական գլխավոր հյուպատոսը

CNN-ի թուրքական ծառայությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է Սանկտ Պետերբուրգ քաղաքում թուրքական գլխավոր հյուպատոս Մեհմեդ Ֆերխան Յորուլմազը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն իր թվիթերյան գրառմամբ հաստատել է գլխավոր հյուապտոս Յորուլմազի մահվան լուրը՝ ցավակցություն հայտնելով նրա ընտանիքին եւ հարազատներին։