Միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգում ներառված է նաեւ Հայաստանը 

Միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգում ներառված է նաեւ Հայաստանը 

Սանկցիաների տակ հայտնված ռուսական «ՎՏԲ» բանկը միջազգային դրամական փոխանցումների նոր համակարգ է գործարկել, որը թույլ է տալիս տրամադրել կանխիկ գումար առանց բանկային հաշվեհամար բացելու, հայտնում է «ՎՏԲ»-ի մամուլի ծառայությունը

։ Բանկի հաճախորդները կարող են այս համակարգով գումար փոխանցել հետեւյալ յոթ երկրները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Մոնղոլիա, Սերբիա եւ Աբխազիա։ Փոխանցումները ակնթարթային են, վճարվում են ստացողի ազգային արժույթով։ Մինչեւ տարեվերջ այս համակարգով հնարավոր կլինի փոխանցումներ կատարել մոտ 20 երկիր։ Մեկ գործառնության առավելագույն գումարը 350 հազար ռուբլի է, ամսական առավելագույն թույլատրելի ծավալը՝ 500 հազար ռուբլի, միջնորդավճարը փոխանցվող գումարի 1,5 տոկոսը, առնվազն՝ 100 ռուբլի։