«Ռանօյլ»-ը ապրիլի 9-18-ը կկասեցվի 

«Ռանօյլ»-ը ապրիլի 9-18-ը կկասեցվի 

Ավտոմեքենայի շարժիչ յուղի, արգելակման հեղուկների, քսայուղերի ներկրմամբ զբաղվող «Ռանօյլ» ընկերության աշխատանքը տասն օրով կասեցվելու է` ապրիլի 9-18 ընկած ժամանակահատվածում։ Բանն այն է, եթե հարկային մարմինները օրացուցային տարվա ընթացքում 3 անգամ ՀԴՄ չխփելու ակտ են գրում, տվյալ ընկերության գործունեությունը 10 օրյա ժամկետով կասեցնելու որոշում է կայացվում։

Հիշեցնենք, որ սույն ընկերությունը մշտապես հայտնվել էր տարբեր քրեական ու սկանդալային պատմությունների մեջ։ Իսկ 2012-ին, օրինակ, սույն ընկերությունը ավտոյուղերի, արգելակման յուղերի եւ քսայուղերի շուկայում 2 այլ ընկերությունների հետ ՝ «Դենօյլ»-ի և «Մոսէսքոյի» հետ հայտնվել էր   գերիշխող դիրք գրավող ընկերությունների շուկայում։ Այս երեքը ընկերությունները տիրում էին շուկայի 70 տոկոսին: