Վարչապետի մասնակցությամբ այցը կչեղարկվի՞

Վարչապետի մասնակցությամբ այցը կչեղարկվի՞

Քիչ առաջ մեզ ահազանգեցին, որ Ազգային պատկերասրահում առավոտյան տեղի է ունեցել սնուցման համակարգի խափանում, որի հետեւանքով հնարավոր է չեղարկվի Նիկոլ Փաշինյանի այցը։ 

Ազգային պատկերասրահի մամլո ծառայությունից հաստատեցին, որ խնդիր է առաջացել. «Ինչ տեղի է ունեցել, բակում է եղել։ Տրանսֆորմատորային վերազինման ընթացքում խնդիր է ծագել ՀԷՑ-ի կողմից, հիմա փորձում են շտկել։ Հուսով ենք, որ խոշոր խնդիր չի, էլեկտրացանցից խոստացել են մեկ ժամվա ընթացքում կարգավորել»։ 

Նկատենք, որ այսօր երեկոյան Ազգային պատկերասրահում նախատեսված է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի պաշտոնական մեկնարկը, որին մասնակցելու են ՀՀ վարչապետը, Արցախի նախագահը եւ այլ պաշտոնատար անձինք:

Հնարավո՞ր է չեղարկվի երեկոյան նախատեսված գագաթնաժողովի բացումը, թե՞ ոչ՝ պատկերասրահից մեզ փոխանցեցին, որ չեն կարող ասել․ «Կարծում ենք՝ ոչ, ամեն դեպքում այս պահի դրությամբ չեղարկման մասին ոչ մի նման լուր չենք ստացել»։

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից փորձեցինք ճշտել՝ հնարավո՞ր է չեղարկվի գագաթնաժողովի բացումը կամ` այդ միջոցառմանը Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։ Գրասենյակից պատասխանեցին, որ տեղյակ չեն, կփորձեն ճշտել։ 

ՀԳ Ավելի ուշ մեզ տեղեկացրեցին, որ միջոցառումը կայանալու է` խնդիրը հարթվել է եւ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է բացման արարողությանը: