Եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը

Եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը

Երեկ մենք գրել էինք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն որոշել  էարտակարգ դրության պայմաններում հարսանիք անել։ Նորապսակները եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ  Բագրեւանդի առանձնատանը խնջույք է տեղի ունեցել, որն արձանագրել է մեր լրագրողի տեսախցիկը։ Ներկա է եղել 100-ից ավելի հյուր։

Ներկայացնում ենք Արտակ Դավթյանի պարզաբանումը.

«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: 

Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»: