Աշոտ Դանիելյանը Շահրամանյանի անվտանգության աշխատակիցը չի հանդիսանում

 Աշոտ Դանիելյանը Շահրամանյանի անվտանգության աշխատակիցը չի հանդիսանում

Ինչպես հայտնի է, իրավապահները ձերբակալել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թեկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանին։ Նրան ձերբակալել են Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աշոտ Դանիելյանի շահերի պաշտպանը լրագրողներին քիչ առաջ հայտնեց որ անձնական խուզարկության ընթացքում Դանիելյանի մոտ թմրանյութի հետ առնչություն ունեցող որևէ իր չի հայտնաբերվել։ 

«Աշոտը նույնիսկ տրամադրել է իր հեռախոսի գաղտնաբառը, առաջարկել ստուգել, պարզաբանել, թե ինչի հիման վրա են իրեն կասկածում թմրանյութերի իրացման կամ շրջանառության մեջ: Տեղեկացնեմ, որ Աշոտ Դանիելյանը Սամվել Շահրամանյանին անվտանգության հարցով աջակցություն է ցուցաբերում բացառապես հասարակական հիմունքներով։ Նա այս պահին Շահրամանյանի անվտանգության աշխատակիցը չի հանդիսանում։ Նախկինում եղել է նրա անվտանգության պատասխանատուն, բայց հիմա՝ ոչ»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Դանիելյանի պաշտպանը: