«Ռեալը» վստահ է՝ «ՊՍԺ»-ն Մբապեի դիմաց կպահանջի 150 միլիոն եվրո

«Ռեալը» վստահ է՝ «ՊՍԺ»-ն Մբապեի դիմաց կպահանջի 150 միլիոն եվրո

Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելը կլինի պրոբլեմատիկ իրենց համար։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։ Իսպանացիները վստահ են, որ ֆրանսիական ակումբում մարզիկի դիմաց կպահանջեն 150 միլիոն եվրո։ Նշենք, որ արդեն վաղուց է, որ իսպանացիները հետաքրքրվում են Մբապեով։ Նշենք, որ Կիլիան Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ լրանում է արդեն հաջորդ տարի։ Այս սեզոնին մարզիկը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 12 գոլ եւ հինգ գոլային փոխանցում կատարել։